Հուլիս-օգոստոսի համեմատ հրադադարի խախտման դեպքերը նվազել են. Կասպրչիկ

Հուլիս-օգոստոսի համեմատ հրադադարի խախտման դեպքերը նվազել են. Կասպրչիկ

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են, ինչն ավելացնում է իրավիճակի սրման հավանականությունն ու բարձր պահում լարվածության մակարդակը: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հուլիս-օգոստոս ամիսների համեմատությամբ նվազել են:

Կասպրչիկը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ կողմերին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ու զերծ մնալ քաղաքացիական բնակչության հանդեպ բռնությունից:

«Ես և համապատասխան մանդատով թիմը շարունակելու ենք մշտադիտարկում իրականացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է աշխատանքը լարվածության թուլացման ուղղությամբ և օգնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ընդգծել է Կասպրչիկը: