«Նշանդրեքն անարդյունք անցավ»

«Նշանդրեքն անարդյունք անցավ»

Կառավարության ներկայացուցիչները, որոնք նախկինում ԱԺ էին գալիս կենտրոնական մուտքով, երեկ մտել էին հետնամուտքից՝ լրագրողների ձեռքը չընկնելու համար: Իշխանության ներսում առաջացած խուճապի եւ եռյակի սկսած գործընթացի մասին հարցեր ուղղեցինք իշխանության «ռմբարկու» Արմեն Աշոտյանին: «Անշնորհակալ ու նաեւ գուցե սխալ գործ է մեկնաբանել հարսանիքը մինչեւ հարսանիքը»,- ասաց նա: «Թող միջոցառումը լինի, տեսնենք ոնց է անցնում, ինչ են խոսում, նոր կմեկնաբանենք»: Լավ, այդ դեպքում գոնե «նշանդրեքը»՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեկնաբանեք: Աշոտյանի կարծիքով, «նշանդրեքն անարդյունք անցավ»: Ծառուկյանի՝ նախագահ դառնալու հավակնությունների մասին հարցին ի պատասխան էլ Աշոտյանը հղում արեց «դասականներին»՝ Գալուստ Սահակյանին. «Նա չքնաղ ասել է ամեն ինչ, ավելին ասել հնարավոր չէ այս պահին»: