Ասանժի նոր գիրքը կասկածի տակ է դնում Google-ի վարքը

Ասանժի նոր գիրքը կասկածի տակ է դնում Google-ի վարքը

Google ամերիկյան ընկերությունը փաստացի աշխատում է ԱՄՆ կառավարության, իսկ ավելի հստակ՝ Պետդեպի համար: Նման գաղտնազերծումներ են պարունակվում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գրքում, որը լույս կընծայվի դեկտեմբերի 1-ին՝ փոխանցում է իսպանական առցանց Publico.es պարբերականը:



Նշվում է, որ Ասանժը նման եզրակացության է եկել 2011-ի հունիսին Google-ի նախագահ Էրիկ Շմիդտի և ընկերութան տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ հանդիպումից հետո:



Տևական հանդիպմանը, որն անցել է Անգլիայում, ներկա են եղել նաև ոմն Լիզա Շիլդս ու Սքոթ Մալկոմսոն, ովքեր հանդիսանում են Վաշինգտոնի դիվանագիտական էմիսարներ: Իր գրքում Ասանժը ներկայացրել է կայացած զրույցի բոլոր մանրամասները, որոնք էլ նրա մոտ կասկածներ են առաջացրել:



Ասանժի տվյալներով՝ ընկերությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյին և Կենտրոնական հետախուզական վարչությանը տրամադրում է էլեկտրոնային փոստով իր օգտատերերի նամակագրության անսահմանափակ հասանելիություն:



Հիշեցնենք, որ Ասանժն արդեն 2 տարի է՝ չի լքում Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը: