Հայ-թուրքմենական խորհրդատվություններ՝ Երևանում

Հայ-թուրքմենական խորհրդատվություններ՝ Երևանում

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև:



Հայկական կողմից խորհրդատվությունները վարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը:



Երկուստեք բարձր է գնահատվել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվել է դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը: