Դա «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքը չէր և ԲՀԿ քաղխորհուրդը չէր կարող այն չեղյալ համարել. Դավիթ Սանասարյան

Դա «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքը չէր և ԲՀԿ քաղխորհուրդը չէր կարող այն չեղյալ համարել. Դավիթ Սանասարյան

«Ժառանգությունում» խոցված են «Բարգավաճ Հայաստանի»` փետրվարի 20-ի հանրահավաքը միակողմանիորեն չեղյալ հայտարարելու փաստից: Ըստ «Ժառանգության» մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանի` դա եռյաակի հրավիրած հանրահավաքն էր և կարող էր չեղյալ համարվել միայն եռյակի կողմից:



«Մի բան պարզ է, որ այդ հանրահավաքը «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքը չէր և ԲՀԿ քաղխորհուրդը չէր կարող որոշել՝ հանրահավաքը չեղյալ համարել: Դա երեք քաղաքական ուժերի համատեղ որոշումն էր, և այդ մասին հայտարարություն կարող էր արվել երեքի անունից»,- tert.am-ին ասել է Սանասրյանը:



Վերջինս նաև նշել է, որ «Ժառանգության» վաղը հրավիրվելիք նիստում գուցե օրակարգ մտնի նաև եռյակ ձևաչափում հետագա համագործակցության հնարավորությունների մասին հարցը:



«Օրակարգը կձևավորվի առաջիկա նիստում, քննարկվելու է ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում՝ չեմ բացառում, որ քննարկվի, թե եռյակի ձևաչափով հետագայում ինչ համագործակցություն է տեղի ունենալու»,- ասել է խոսնակը: