ՀՀ Նախագահ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղը Նախագահը հանդիպել էր «Հայոց համազգային շարժում», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» և Միավորված աշխատանքային կուսակցությունների ներկայացուցիչների հետ։