Թուրքիան կարող է ընդունել դա որպես պատերազմ

Թուրքիան կարող է ընդունել դա որպես պատերազմ

«Թուրքիայում ամեն ինչ պիտի անեն, որ սահմանները չփոխվեն ամեն ձևով պիտի բանեցնեն ուժերը Հայաստանի վրա, որ Հայաստանը ոչ մի տարածք չպահանջի: Նաև պիտի վախեցնեն Հայաստանին, որ վաղը, եթե դու որևէ մի հողային տարածք պահանջես, Թուրքիան կարող է դա ընդունել որպես պատերազմական հայտարարություն: Եվ այս հարցերի մեջ դիվանագիտությունը եթե զիջի, և այդ զիջողական մոտեցումով սեղան նստի, դա կնշանակի, որ տկար կողմից է սեղան նստում, այլ ոչ թե ուժեղ: Անշուշտ Թուրքիան չի ուզի անգամ մի փոքր թիզ հող տալ մեզ, ով խաղաղության ժամանակ այդպես անծայրածիր հողատաածքներ նվիրել է իրեն: Միամիտ չենք, որ սա անպայման միայն բանակացությամբ պետք է լինի: Շատ կուզեինք, որ բանակացական ձևով լինի, բայց պետք է նկատի ունենանք, որ մեր ընդհանուր իրավիճակից կան այսօրվա խնդիրներ և հեռակա հարցեր, պետք չէ որ մեկը մյուսին խառնենք». նշում է ԱՄՆ-ից եկած հայ իրավաբան Կարո Քարամյանը:



Վերջինս խոսեց Սևրի պայմանագրի մասին, այն տարածքների, որոնք ըստ այդ պայմանագրի պետք է Հայաստանին պատկանեին.«Մենք այսօր շրջափակման մեջ ենք, բայց եթե ունենայինք ծով, մենք այդ շրջափակումն այդքան չէինք զգա մեր վրա: Եվ տնտեսապես ավելի լավ կլինեինք և ինչու չէ, թերևս այսքան արտագաղթ էլ չէինք ունենա: Մեր արտագաղթը մեր այսօրվա արհավիրքներից մեկն է՝ սպիտակ ջարդ է»: