Դավութօղլուն դիպել է Ռուսաստանի ցավոտ տեղին

Դավութօղլուն դիպել է Ռուսաստանի ցավոտ տեղին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ կոչ է արել պահպանել կապը Ղրիմի թաթարների հետ՝ մեկուսացումից խուսափելու համար, գրում է РИА Новости-ն։

«Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան փխրուն է Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը։ Ուկրաինային պետք է աջակցել, որպեսզի նա կարողանա ավելի լավ ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը։ Ձեռք մեկնելով Ուկրաինային՝ մենք չպետք է մոռանանք Ղրիմի ժողովրդի տառապանքների մասին։ Ղրիմի անօրինական միացումը չի կարող ընդունվել։ Ղրիմի թաթարների հետ կապը պահպանելը և նրանց մեկուսացումը կանխելը կարևոր են այս պարագայում»,- նշել է Դավութօղլուն։

2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։