Բաքվում վրաերթի են ենթարկել Ավստրիայի մարզուհիներին

Բաքվում վրաերթի են ենթարկել Ավստրիայի մարզուհիներին

Բաքվում Ավստրայի մարզիկների հետ տեղի ունեցածի վերաբերյալ նոր տեղեկություններ են հաղորդվում։ Պարզվում է, ոչ թե վթարի է ենթարկվել նրանց տեղափոխող ավտոբուսը, ինչի մասին առավոտյան գրում էին ռուսական աղբյուրները` ադրբեջանականին հղումով, այլ մարզուհիները վրաերթի են ենթարկվել։ BBC-ն հաղորդում է, որ Եվրոպական խաղերին մասնակցելու համար Բաքու ժամանած Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի 3 մարզուհիները վրաերթի են ենթարկվել մարզական ավանում: Դեպքը պատահել է այսօր առավոտյան, երբ 15­-ամյա լողորդուհիները քայլում էին դեպի Եվրոպական խաղերի մարզական ավան: Ավտոբուսն ուղիղ նրանց ուղղությամբ է շարժվել: Ավստրիայի օլիմպիական կոմիտեից հաղորդել են, որ ցնցված են կատարվածից։ Մարզուհիներից երկուսը ստացել են մարմնական լուրջ վնասվածքներ եւ տեղափոխվել Վիեննա: Մյուս մարզուհին թեթեւ վնասվածք է ստացել, այդ իսկ պատճառով վերադարձել է մարզական ավան:



Երկիրմեդիա



Հ.Բ.