Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին

Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից։



Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կար ևորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նա և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը կար ևորել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջ և հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը:

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջ և ձ ևավորված սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի և ԼՂՀ խորհրդարանի միջ և կնքված համաձայնագրի զարգացման շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: