ԼՂ արտգործնախարարը ընդունել է եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների

ԼՂ արտգործնախարարը ընդունել է եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների

Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Ղարաբաղ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, հաղորդում է Ղարաբաղի արտգործնախարարությունը։



Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ղարաբաղի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։



Խոսելով Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին, Ղարաբաղի արտգործնախարարը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։