ԱԺ-ն հրատապ արտահերթ կհրավիրի ՊՆ-ի սպառազինության հարցով

ԱԺ-ն հրատապ արտահերթ կհրավիրի ՊՆ-ի սպառազինության հարցով

Հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի, որի օրակարգում, ընդամենը մեկ հարց կա: Նախապես տեղեկություններ կային, որ օրակարգում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցն է լինելու, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ նշեց հետեւյալը. «Պաշտպանության նախարարության հետ կապված շատ կարեւոր հարց է, գումարային հարց է՝ սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ, շատ լավ բան է» ,-ասաց Բաղդասարյանը:Որոշ տեղեկություններով՝ խոսքը Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ  վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման մասին է:



Նիստը կլինի բաց: