Արցախում պատրաստվում են ընտրույթուններին

Արցախում պատրաստվում են ընտրույթուններին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ի ընտրություններին համայքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում թեկնածուի ինքնաառաջադրման մասին դիմումը կամ թեկնածու առաջադրելու վերաբերյալ կուսակցության որոշումը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունից:



Կից ներկայացվում է. տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված ԼՂՀ ոստիկանության կողմից, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ընտրական գրավի անդորրագիրը։ Ընտրական գրավի մուծման հաշվի համարն է՝ Ստեփանակերտի տեղական գանձապետական բաժանմունք` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4:



Գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընթացիկ տարվա օգոստոսի 9-14-ը՝ ժամը 18։00-ն, հերթական ընտրությունների դեպքում, օգոստոսի 19-23-ը՝ ժամը 18:00-ն, արտահերթ ընտրությունների դեպքում։ Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցի պաշտոնական կայքում։



Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներ: