Սմարթֆոնով մուրացիկը

Սմարթֆոնով մուրացիկը

Այս կինը երեխայի հետ գումար է մուրում Ամիրյան փողոցի իր մշտական տեղում։ Բայց այս անգամ ոտաբոբիկ կնոջ ձեռքին ահռելի սմարթֆոն էր։ Փաստորեն, կինը օգտակարը համատեղում էր «վիրտուալի» հետ՝ մի ձեռքով փող էր մուրում, մյուսով ինտերնետը փորփրում։ Անցորդները սովորականից շատ էին նրան ուշադրություն դարձնում, բայց մանրադրամ չէին նետում հասկանալի պատճառով՝ սմարթֆոնով մուրացիկին բավարարելը հեշտ չէ։ Երեխան է մեղք։