Կյանքը ցույց է տալիս՝ ով ինչ է դառնում. քաղաքապետը՝ իր երազանքների մասին

Կյանքը ցույց է տալիս՝ ով ինչ է դառնում. քաղաքապետը՝ իր երազանքների մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դպրոցական տարիներին ամենաշատը սիրել է հայոց լեզու, պատմություն և մաթեմատիկա առարկաները։



Այս մասին նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց այսօր թիվ 155 միջնակարգ դպրոց վարչապետի հետ այցելության ժամանակ։



Իսկ չարաճճիություններ շա՞տ է արել, դասերից հաճա՞խ է փախչել, Երևանի քաղաքապետն ասաց․ «Գիտե՞ք ոնց, բոլոր աշակերտներն էլ որոշակի իրենց տարիքային չարաճճիություններն ունենում են։ Բայց, բնականաբար, ես փորձել եմ իմ դպրոցում, որտեղ հաճախել եմ, այնտեղ լավ սովորել և կարգապահ լինել»։



Իսկ ո՞րն է եղել քաղաքապետի՝ դպրոցական տարիների երազանքը, արդյոք քաղաքապետ դառնալու երազանք ունեցե՞լ է երբևէ։«Երբևիցե չեմ ունեցել քաղաքապետ դառնալու երազանք»,-ասաց նա։ Այդ դեպքում՝ ինչի՞ մասին է երազել նա մանկության այդ շրջանում, պարոն Մարգարյանն ասաց․ «Գիտե՞ք, մանկական երազանքները միշտ հաճելի են լինում, բնականաբար, ոնց որ մյուս երեխաները, գրեթե ամեն ինչ երազել եմ, բայց կյանքը ցույց է տալիս՝ ով ինչ է դառնում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ