Ասել են՝ բոլորդ պետք է ելույթ ունենաք

Ասել են՝ բոլորդ պետք է ելույթ ունենաք

Իշխանական պատգամավորներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչու են Սահմանադրության նախագծի հետ կապված այսպես ագրեսիվ պահում իրենց՝ շշպռում հատուկենտ ընդդիմադիրներին, թունդ ելույթներ ունենում, նսեմացնում «Ոչ» ասողների դերն ու հայտարարում, որ դա ոչինչ չի նշանակում՝ «թող մի քանի հոգի էլ դեմ լինեն»։



ՀՀԿ-ական պատգամավորը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ իրենց բոլորին հանձնարարել են խրոխտ ելույթներ ունենալ, դեմ արտահայտվողների «պորտը տեղը դնել», ընդգծել իրենց միասնականությունը եւ Սերժ Սարգսյանի գովքն անել։ Ասել են՝ հերիք է ինչքան գլուխ պահեցիք, «քարերը հավաքելու»՝ պարտքերը վճարելու ժամանակն է եկել, եթե իհարկե՝ ուզում եք ապրել, աշխատել Հայաստանում։ Իրենք էլ, ինչքան կարող են, քլնգող ելույթներ են ունենում, որ արդարացնեն ՀՀԿ վերնախավի սպասելիքները։