«Ժառանգությունը» ժողով արե՞ց Ռուբեն Հակոբյանի հարցով, թե՞ չարեց

«Ժառանգությունը» ժողով արե՞ց Ռուբեն Հակոբյանի հարցով, թե՞ չարեց

Քիչ առաջ ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ պետք է քննարկվեր Ռուբեն Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությունը:

Մեր տեղեկություններով՝  նիստին չի ներկայացել ո՛չ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կուսակիցների փոխանցմամբ Հայաստանում չէր, ո՛չ էլ անձամբ Ռուբեն Հակոբյանը, ով հրավիրվել էր նիստին:

Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդակցությանը չի մասնակցել նույնիսկ «Skype»-ով:



Մարտիրոսյանը կրկին նշել է, որ անձամբ ինքը մամուլից է իմացել Ռուբեն Հակոբյանի որոշման մասին: Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նա ևս մամուլից է իմացել Ռ. Հակոբյանի քայլի մասին:



Զարուհի Փոստանջյանն ընդհանրապես հերքել է, որ վարչության նիստում քննարկվել է Ռուբեն Հակոբյանի հարցը՝ ասելով, որ եղել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ներկուսակցական և արտաքին քաղաքականության վերաբերող հարցեր: Մյուս հարցերին Փոստանջյանը հրաժարվել է պատասխանել: