Կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժինը:



Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից հետո դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ, մի շարք դատախազներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և շնորհակալագրերով:



Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես պետական պաշտոնյայի դերը անկախության պահպանման և պետության զարգացման գործում: