Փախստականներին պետք է ընդունել և ապաստան տալ, բայց դա չի կարող շարունակվել անվերջ. Գերմանիայի ֆինանսների նախարար

Փախստականներին պետք է ընդունել և ապաստան տալ, բայց դա չի կարող շարունակվել անվերջ. Գերմանիայի ֆինանսների նախարար

Եվրոպա ներգաղթյալների հոսքը դադարեցնելը որոշիչ խնդիր է, որի ուղղությամբ այժմ աշխատում է Եվրահանձնաժողովը: Այս մասին ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:



«Եվրոպան պարտավոր է ընդունել փախստականների, սակայն չի կարելի անել անհնարինը, մարդկանց կարելի է օգնել միայն այն ժամանակ, երբ առկա հնարավորությունները չեն սպառվել»,- ասել է նախարարը:



Շոյբլեի խոսքով` փախստականների հոսքը սահմանափակելու համար Եվրահանձնաժողողովը համագործակցում է առաջին հերթին Թուրքիայի հետ:



«Գերմանիայի շուրջ փակ սահմանները իրոք չեն փրկում, ցանկապատերը ևս չեն փրկում, ոչինչ չի փրկում»,- հավելել է նա: