Ինչի՞ հաշվին պետք է կառավարությունը ևս մեկ տարի սուբսիդավորի հոսանքի թանկացումը

Ինչի՞ հաշվին պետք է կառավարությունը ևս մեկ տարի սուբսիդավորի հոսանքի թանկացումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին՝ ասաց․ «Ես՝ ինքս, իշխանություն լինելով հանդերձ խնդրել եմ «Տաշիր գրուպ»-ի ղեկավար, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին, և ես վստահ եմ, որ այդ ընկերությունը շատ կարճ ժամկետում լինելու է առողջ և լավ ընկերություն, համոզված եմ, որ կորուստները հասցվելու են նվազագույնի՝ վերանայելով բոլոր այն ոչ ճիշտ ֆինանսական, ինչպես դուք ասում եք՝ թալան և այլն, դրանք բոլորը վերանայվելու են, եթե եղել են այդպիսիք, ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը կատարեց և համաձայնվեց կառավարության հետ 50/50 հավասար պայմաններում մինչև եկող տարվա օգոստոսի մեկը մենք սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, մենք ունենք ընդհանրապես 766 հազար ընտանիք-բաժանորդներ։ Ես կարծում եմ՝ դա մեծ քայլ էր, մոտավորապես մի 7-8 միլիարդ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք միասին, և դա աջակցություն է մեր հասարակությանը»։



Վարչապետը նաև հույս հայտնեց, որ դրանով սոցիալական որոշակի խնդիրներ կմեղմեն և ընդգծեց, որ գործարքը համարում է շատ ճիշտ և ժամանակին։



Hraparak.am-ի հարցին, թե ինչի՞ հաշվին են վճարելու բնաչության փոխարեն, վարչապետն ասաց՝ արտաբյուջեի հաշվին։ Իսկ մեր այն հարցը, թե «Որոտան» ՀԷԿ-ը ծախեցին, հիմա էլ ի՞նչ են ծախելու, Հովիկ Աբրահամյանը թողեց անպատասխան…



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ