Խուզարկություն է անցկացվել Volkswagen-ի գրասենյակներում

Խուզարկություն է անցկացվել Volkswagen-ի գրասենյակներում

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Volkswagen ավտոկոնցեռնի գրասենյակներում` ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին:



Agence France Presse ‎գործակալության տվյալներով` խուզարկությունն անցկացվել է ավտոկոնցեռնի ֆրանսիական մասնաճյուղի գլխավոր գրասենյակում: Քննչական գործողությունների արդյունքում փաստաթղթեր են առգրավվել:



Հիշեցնենք, որ գերմանական կոնցեռնի շուրջ սկանդալն ի հայտ է եկել սեպտեմբերին, երբ ԱՄՆ իշխանությունները ընկերությանը մեղադրեցին շրջակա միջավայրի աղտոտման ստուգումների ժամանակ կիրառած ծրագրային ապահովման համար, որը թույլ չի տվել հայտնաբերել արտանետվող թունավոր նյութերի իրական քանակը: