Հիլարի Քլինթոնը ներքաշված է եղել «շպիոնական խաղերի» մեջ

Հիլարի Քլինթոնը ներքաշված է եղել «շպիոնական խաղերի» մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախկին պետքարտուղար, ներկայումս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ յոթ հազար էլեկտրոնային նամակ, համաձայն որոնց՝ 2009 - 2013 թթ. նրա պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նրա խորհրդականները անձնական փոստային սերվերի միջոցով նրան տեղեկացրել են ռուսաստանյան հեռուստատեսության հաղորդումների մասին: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
Նամակներից մեկում իր խորհրդականից Քլինթոնը տեղեկանում է НТВ-ով ցուցադրված «Արտերկիրը մեզ կօգնի» ֆիլմի մասին, որում դեսպանատան ներկայացուցիչներին մեղադրում են ռուսաստանյան ընդդիմությանը սատարելու մեջ:
«НТВ-ն այսօր ցուցադրել է փաստագրական մատնություն, որը մենք սպասում էինք: Դա ամենամանրակրկիտ և վդովեցուցիչ ռեպորտաժն էր, որը ես տեսել եմ ԶԼՄ-ների ներկայիս լարված մթնոլորտում», - ասված է դիվանագետի զեկույցում: Նշվում է նաև, որ Քլինթոնը ստացել է Ռուսաստանի մասին հրապարակումներ, հիմնականում՝ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
2012-ին պետքարտուղարի օգնականներից մեկը նրան հաղորդագրություն է ուղարկել Russia Today-ի հեռուստահաղորդման մասին, որի վարողը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն էր: Առաջին թողարկման հյուրը «Հըզբոլլահ» շիայական շարժման առաջնորդ Հասան Նասրալան էր: