ՀՀ ԿԸՀ-ն բաշխել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովների պաշտոնները

ՀՀ ԿԸՀ-ն բաշխել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:



Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։



ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`



Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888-ական,



«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621-ական,



«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155-ական,



«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111-ական,



«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111-ական,



«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111-ական: