Ոչ Րաֆֆին կար, ոչ հանրահավաքը, ոչ էլ 1000-3000 քաղաքացիները

Ոչ Րաֆֆին կար, ոչ հանրահավաքը, ոչ էլ 1000-3000 քաղաքացիները

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ժառանգություն» կուսակցությունը 24 օրով «բռոնյա» է արել Վանաձորի կենտրոնական «Արցախ» պուրակը: Հանրահավաքի մեկնարկը պետք է տրվեր այսօր, սպասվածի նման Արցախ պուրակում պետք է լինեին 1000-3000 քաղաքացիներ, սակայն ոչ հանրահավաքն է կայացել, ոչ էլ որևէ մեկն է այցելել հանրահավաքի վայր:



Նկատենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախորդ տարի էլ էր երկար ժամանակով տարածքի թույլտվություն ստացել հանրահավաք կազմակերպելու համար, սակայն կրկին այն չէր օգտագործել: Ասել է թե, «Ժառանգություն» կուսակցությունը, որը քաղաքապետարան հասցեագրած գրության մեջ հայտնել էր, որ պետք է 24 օր շարունակ քննարկեին ներքաղաքական իրավիճակին ու արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր, կամ փոշմանել է, կամ էլ՝ ասելիք չունի, հակառակ դեպքում գոնե հանրահավաքի առաջին օրը որևէ մեկը ելույթ կունենար:



Հ.Գ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցից պարզ է դառնում, որ իրենք տարածք են վերցրել «ստրախովկով» ՝ամեն րոպե ցույց անելու համար, որպեսզի տեղական իշխանությունները չարգելեն նրանց մուտքը: