Իսկ ինչո՞ւ է մարզպետը ահուդողի մեջ

Իսկ ինչո՞ւ է մարզպետը ահուդողի մեջ

Երեկ, երբ թերթերից մեկը գրել էր, թե Արծվիկ Մինասյանին նշանակելու են Արմավիրի մարզպետ, Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանում ժողով է արել եւ ենթականերին վստահեցրել, թե չի հեռանալու պաշտոնից: Մարզպետարանի մեր աղբյուրները պատմում են, որ Աշոտ Ղահրամանյանը տեւական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի: Իսկ ժողովի ժամանակ վստահեցրել է. «Լրագրողներին չհավատաք, ինձ սաղ օրը հանում-դնում են, ես իմ տեղը մնալու եմ»: Ըստ երեւույթին՝ մարզպետին թվում է, թե լրագրողների գրել-չգրելով ու մարզպետարանի աշխատողների հավատալ-չհավատալով է որոշվում իր հետագա պաշտոնավարումը։ Մանավանդ, եթե «լրագրողները սաղ օրը հանում-դնում են», ու դա իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ է ամեն անգամ նման լուր կարդալիս թոշակառու Ղահրամանյանն ահուդողի մեջ ընկնում: