«Ժողովուրդ». Քաղաքական դաշտի խնդիրը հիշողության բացակայությունն է

«Ժողովուրդ». Քաղաքական դաշտի խնդիրը հիշողության բացակայությունն է

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ընթացող զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը հիշողության բացակայությունն է: Օրինակ` մարդիկ կարող են իշխանությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, մասնակցել այնպիսի խայտառակ գործընթացի, ինչպիսին Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպումն է, այնուհետեւ մի քանի տարի անց լրագրողների առաջ չքմեղանալ, թե ես փորձում էի կանխել Մարտի 1-ը: Այսինքն` այս մարդիկ բավական չէ, որ իրենց հաշիվ չեն տալիս, դեռ կարծում են, թե Հայաստանի ընտրողը տառապում է հիշողության կորուստով: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե նման կերպարների գոյությունը պետք է ոչ մեկին չմտահոգի, քանի որ նրանք, ի վերջո, իրենց արժանի տեղը քաղաքական աղբանոցում զբաղեցնելու են: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ, երբ սկսում են իբրեւ ընդդիմություն ներկայանալ եւ նրանց շուրթերից հնչում են «ժողովրդավարություն», «ազատ եւ արդար ընտրություններ», «արդարություն» բառերը, ՀՀ քաղաքացու աչքերում սկում են արժեզրկվել այդ հասկացությունները: Բայց բարոյականության նշույլի առկայության դեպքում ենթադրվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պետք է նախընտրեր հանրության աչքին չեւերալ, որպեսզի իր մասին մարդիկ մոռանան: Սակայն նա փորձում է եղելությունն այնպես ներկայացնել, թե իբր ինքը Մարտի 1-ի «խաղաղության աղավնին» է եղել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: