Նախագահ ջան, դրանց ոչ թե ձեն, բարև էլ չեն տա

Նախագահ ջան, դրանց ոչ թե ձեն, բարև էլ չեն տա

Նախագահ ջան, ինչխոր կտեսնիմ, արդեն սկսել եք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Քանի օր գյումրեցիները համապետական բոլոր ընտրությունների ժամանակ միանշանակ մերժել են իշխանություններին, աչքիս վայտեմ, հմի էլ ձեզի հիասթափեցնեն, տեղական ընտրությունների մակարդակով։



Փաստորեն, մտքերիդ կա, նոր ընտրական օրենսգիրքը, ԱԺ ընտրություններից առաջ փորձարկեք Գյումրի և Վանաձոր քաղաքներում, եթե հասնեք հաջողության, այն դարձնեք օրինակելի ամբողջ հանրապետության հմար։ Քանի օր հմի Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունները էլ չեն էղնի քաղաքապետի ուղիղ ընտրությամբ, այլ բըդի էղնեն համամասնական ընտրակարգով, հմիկվանից կռնամ ըսեմ, օր ձեզի էդ էրկու քաղաքներում, հեչ լավ օրեր չեն սպասվի։ Չնայած օր ընտրություններին հըլը 6 ամիս կա, Գյումրիում արդեն շրջանառության մեջ են դրվել քաղաքապետի հավանական թեկնածուների անունները՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, Հովհաննես Մարգարյան։ Պարզ է, օր էդ թեկնածուները իրանք կտարածեն ըդպիսի լուրեր, իրանց մասին հիշեցնել տալու հմար, իրականում, նրանցից ոչ մեկը ռիսկ չի էնե պայքարել Գյումրու քաղաքապետի պաշտոնի հմար, եթե ըդիկ չուզենա և թույլ չտա նախագահը։ Անկախ էն բանից, օր գյումրին գլխներիցդ ռադ էնելու հմար, մարզը հանձնեցիք «դաշնակչութանը», մեկ է, թասիբով գյումրեցիներին հաղթել չի էղնի։ Ընդհակառակը, նրանց օրինակը նույնիսկ վարակիչ է դարձել հանրապետության շատ ու շատ բնակավայրերի հմար, նրանց են հետևել՝ վանաձորցիները, Երևանի ամենամեծ վարչական տարածքներն ու բազմաթիվ այլ բնակավայրեր։



Եթե, հաշվի առնենք, օր առաջիկայում էլ ավելի դժվար կէղնի ընտրություններ կեղծելը ու գնալով ավելի կսրվի հանրապետականների ներսում իշխանության հմար մղվող պայքարը, ինչխոր, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններից իշխանափոխության հոտ առնիմ։
Նախագահ ջան, ա՜խր ես հանրաքվեից առաջ էլ ըսեցի, օր հույսդ բըդի դնես ոչ թե քու շրջապատում էղած ու ժողովրդի կողմից չընդունված մարդկանց, այլ ժողովրդի վրա։



Հանրապետական կուսակցության մեջ Գյումրիում էդ ո՞վ կա, օր ժողովուրդը ըդոնց ձեն տա։ Էն 7 հոգանոց ցուցակն, օր Գյումրիի հանրապետականները ղրկել են, օր ըդոնցից ընտրես ապակա քաղաքապետի թեկնածուին, գիտե՞ս, օր ըդոնց իրանց տնեցիք էլ ձեն չեն տա։ Էն Սուքիասին 3 անգամ դեպուտատի մանդատ դու ես նվիրել։ Էդ տղեն մասնակցել է մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին և էնքան քիչ ձեն ստացել, օր էդ ձեներով չէր կռնա նույնիսկ, Գյումրու ավագանու անդամ դառնար։ Հանրաքվեի ժամանակ ըդոր տվել էիր ընդամենը մե տեղամասմ, իրա կնկա մանկապարտեզը, տեսա՞ր ինչխ խայտառակ կրվավ։ Նույնիսկ, էդ մարդու հալալ հորոխպոր տղեն, օր կապրի նույն տան առաջին հարկում, իրան ոչ թե ձեն, այլ բարև էլ չի տա։



Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նախագահ, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության ինժեներ-մեխանիկ պետ՝ Սահակը, էդ ու՞մ ըսե, օր իրան ձեն տան։ Մարզում չես գտնի մե դասատում կամ մե դիրեկտորմ, օր Սահակը գործի դրած էղնի առանց մաղարիչի։ Գյումրիում չկա որևէ ԲՈՒՀ կամ տեխնիկում, որի տնօրենը ընդունելության քննություններից հետո, Սահակին «տեսած» չէղնի։ Ինքն արդեն 20 տարի անփոփոխ, էդ ոճով կաշխատի։ Ով էկել է մարզպետ, կռնացել է լեզու գտնել, հարցերը լուծել ու իրա հմար իրա գործը շարունակել, դառնալով Հայաստանի ամենահարուստ «վարժապետը»։ Էդ մարդը նույնիսկ կռնացել է սեփականաշնորհել ու իրա հմար հյուրանոց ու ռեստորան դարձրել մարզպետարանի ենթակայության, մարզի դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու հմար նախատեսած միակ՝ Թորոսի ճամբարը։ Ինքը հիդրոէլեկտրոկայան էլ ունի, տներ էլ՝ Գյումրիում, Երևանում, Մոսկվայում։



Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ներկայացրած ցուցակից հաջորդը, խորհրդի անդամ՝ Ժոռա Միքայելյանն է։ Երբ օր ժաշկից հետո, Գյումրիից գնացին խորհրդային միության տարբեր հանրապետություններից եկած շինարարները, նրանք իրանց սաղ ունեցվածքը հանձնեցին քաղաքային իշխանությունների ստեղծած «կոմինվեստ» ֆիրմային, որի տնօրենը ձեր կուսակից՝ Ժոռան է։ Թողած սաղ ունեցվածքը էնքան շատ էր, օր էդ խեղճը մինչև օրս կծախե, իրա հոր հալալ մալի պես ու չի կռնա վերջացնե։
Ցուցակի հաջորդը, խորհրդի անդամ, Գյումրու կայարանապետ՝ Վահան Գասպարյանն է։ Էս մարդն էլ՝ սուս ու փուս, Գյումրիում ռեստորան-հարսանյաց սրահ, ավտոլվացման և բենզալիցքավորման կայաններ, Արարատյան դաշտում՝ հեկտարներով այգիներ, մայրաքաղաքի կենտրոնում՝ բնակարան ու օբյեկտներն ունի։ Ինքը տեսավ, օր երկաթգծի սաղ պատմության ընթացքում բոլոր երկաթուղայինները էղել են ազնիվ մարդիկ ու ըդոր հմար էլ կյանքի վերջին տարիները անցրել են աղքատության մեջ, որոշել է աշխատանքային տարիներին էնքան «կուտակել», օր կռնանա ապահովի ոչ միայն իրա, այլ նաև, թոռների ներկան ու ապագան։



Ցուցակի մյուս թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին դու ավելի լավ գիտես, քան մենք, գյումրեցիներս։ Կռնամ ըսեմ, օր ամենամեծ բանը, օր էրել ես գյումրեցիների հմար, էն էր, օր Վարդանիկին էլ չթողեցիր դառնա քաղաքապետ։ Էդ մարդը կռնացավ իրա քաջագործություններով մոռացության տալ, ալամ աշխարհին հայտնի, Լենինականյան բռենդ համարվող, ընկեր Մարգոյի աշակերտ Վարդանիկին։



Պարոն նախագահ, ՀՀԿ-ի Գյումրի կառույցի պաշտոնյա անդամները իրենց ողջ հարստությունը դիզել են իրենց աղետյալ համաքաղաքացիներին հաշվին, իսկ գյումրեցի թասիբով, շարքային ու աշխարհահռչակ երիտասարդներն իրենց աշխատանքով, կազմակերպած միջոցառումներով, աշխարհով մեկ ընկած, անօթևան համաքաղաքացիների հմար, գումարներ կհավաքեն ու էդ միջոցներով վառելիք, սնունդ, հագուստ ու նաև, բնակարաններ կառնեն սոցիալապես անապահով, տնակներում ապրող ընտանիքներին։ Հըմի, ըստ քեզի, գյումրեցիները ըդքանից հետո, աշես ու՞մ բըդի ձեն տան ․․․ Ընչի՞ հմար, բըդի ձեզի ընտրեն ․․․



Ստեփան Սարուխանով