Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների խորհուրդը խստորեն դատապարտում է սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով իրականացրած ագրեսիան:



Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ոչ միայն վտանգում են խաղաղությանը ԼՂՀ-ում եւ Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում, որին մաս է կազմում նաեւ Վրաստանը իր բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերով:



Ջավախքահայությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից իրավիճակի խիստ լարումով եւ խստորեն դատապարտում է նրանց ագրեսիվ գործողությունները սահմանագծում:



Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական Հասարակական Կազմակերպությունների խորհուրդը իր զորակցություն է հայտնում Արցախի ժողովրդին թշնամու ագրեսիվ գործողությունները կասեցնելու գործում: