Կամուսնանամ էլի, մամա,- ասում էր Արմենը

Կամուսնանամ էլի, մամա,- ասում էր Արմենը

 



Սիսիանի տղաների մասին, երբ հարցնում եմ, Արևհատ Ամիրյանն ասում է՝ դե ինչ ասեմ, բոլորն էլ մասնակցել են Արցախյան ազատամարտին, արծիվներ էին: Ուզում էին Թալիշ մեկնել, որ երեխեքը կրակի գոտուց հեռու լինեն:



-Արցախյան ազատամարտին մասնակցել էին և ուզում էին գնալ իրենց փորձով մեր երեխեքին օգնեն,- ասում է Ա. Ամիրյանը: - Դարբասի այսօրվա գյուղապետ Մայիս Միրզոյանը նախորդ պատերազմում վիրավորվել էր ոտքից:



Մայիսը 2012-ից Դարբասի գյուղապետն է:



Իսկ Արմենը, Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը իրենց տան, գյուղի թեման էր: Չնայած 43 տարեկան էր, բայց ամուսնացած չէր՝ կամուսնանամ էլի, մամա...



Արմենը մի անգամ եղել էր գյուղապետ, 2012 թ.-ին կրկին վերընտրվել է:



ՀԳ Նրանց բնութագրել պետք չի, եթե համայնքի ղեկավարն է զենք վերցնում, նրա ետևից ողջ համայնքը կգնա... Ավագներն էին ուզում կռվի գնալ, որ երեխեքին բան չլինի:



Հիշեցնեմ, որ Սիսիանի ավտոբուսը Թալիշի պաշտպանական դիրքեր էր մեկնում, երբ Թալիշի ճանապարհին ադրբեջանցիները, օգտագործելով անօդաչու սարք, ռմբակոծել են այն:



Հասմիկ Բաբաջանյան