Վրաերթ Կասյան փողոցում․մահացել է 40-ամյա կին

Վրաերթ Կասյան փողոցում․մահացել է  40-ամյա կին

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 11-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում (միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ, մոտ 40 տարեկան կինը վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում Կասյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում 1993թ. ծնված Հ. Ս.-ն «Mercedes-E320» մակնիշի 89 QQ 989 պ/հ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան կնոջ, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է։