«Ժողովուրդ». Տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ

«Ժողովուրդ». Տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ պատգամավորների եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ մայիսի 4-ին տեղի ունեցած փակ հանդիպումից տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունների վերնախավին զայրացրել է այն փաստը, որ պատգամավորներից ոմանք համարձակվել են փակ հանդիպումից լրագրողներին, այդ թվում մեզ՝ «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկություններ հաղորդել: Իհարկե, լրագրողներին փոխանցված տեղեկություններում ոչ մի պետական գաղտնիք չի եղել, բայց, միեւնույն է, իշխանական վերնախավը որոշել է «պատժել» հանդուգն պատգամավորներին: Արդյունքում, բոլոր այն պատգամավորները, որոնք կասկածվում են, որ կարող էին լրատվական արտահոսքի հեղինակ լինել, այս օրերին հայտնվել են նախագահականի տեսադաշտում: Ըստ լուրերի՝ նախագահականում դեռ չեն որոշել պատգամավորներին կոնկրետ ինչպես պատժել: Առավել հավանական է, որ ամենացավոտ զենքը կկիրառեն` օրենսդիրների հետ կապվող ընկերություններին ֆինանսական տույժի ենթարկելու ձեւով»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: