Արցախցի կինը տարածքներ կորցնելու մասին

Արցախցի կինը տարածքներ կորցնելու մասին

 



«Չգիտեմ, ով ինչպես է մեկնաբանում և ինչ տեղեկություններ են տարածում ԶԼՄ-րում, սոցցանցերում, հստակ գիտեմ հետևյալը.



Ես Արցախցի եմ, ապրում եմ Արցախում, ամբողջ սահմանագծով մեկ, բոլոր պաշտպանական շրջաններում ունեմ ընտանիքի անդամներ և հարազատներ և առանց որևէ մեկի մեկնաբանության գիտեմ ցավալի ճշմարտությունը՝ թշնամին Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով դիրքեր է գրավել և մինչ այս պահը այդ դիրքերը իրենց հսկողության տակ են, վտանգված են խաղաղ բնակավայրերի անվտանգությունը, իսկ Թալիշում ապրելու մասին խոսք անգամ ասելն ավելորդ է:
Նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել այս ճշմարտությունը, նրանք Ազգի թշնամիներն են, ամենավերջին … / չեմ շարունակում նախադասության ավարտը/:



Ի դեպ ժողովրդին մոլորեցնելու ու ապատեղեկատվություն տարածելն որդեգրած են կոնֆլիկտող երկու կողմերը:



Գոնե այս ճակատագրական պահին իշխանությունները և նրանց հաստիքային համախոհները պիտի վերջ տան ճշմարտությունն արտացոլողներին դավաճանի պիտակ կպցնելուց և, եթե նրանց մեջ կա հայի արյան գոնե մեկ կաթիլ, ամենայն լրջությամբ մտածեն կորցրածի վերականգման մասին, այլ ոչ աթոռների պահպանման սին գովաբանության»:



Ադելա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից



ՀԳ Տարածքներ կորցնելու վերաբերյալ մինչ այդ հնչող կոշտ արձագանքներին, ավելի քան մեղմացել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը.



Անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի ներկայացրած տվյալներին, նշում է.



«Հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձեւով դեռեւս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել»:



Հ. Բ.