«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերքով քաղաքացի

«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերքով քաղաքացի

Մայիսի 19-ին, ժամը15:00-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Տուժողը՝ 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Հիվանդը վիրահատվել է, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: