Խաչատուրովին վիրահատել են

Խաչատուրովին վիրահատել են

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վիրահատել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրան վիրահատության են ենթարկել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:



«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ հրաժարվել է փոխանցել: Նա միայն նշել է, որ Յուրի Խաչատուրովի վիճակը գնահատվում է բավարար: