ՆԱՏՕ-ում նոր պաշտոն կստեղծվի

ՆԱՏՕ-ում նոր պաշտոն կստեղծվի

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեղեկատվության փոխանակումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՆԱՏՕ-ում նոր պաշտոն կստեղծվի՝ հետախուզության տվյալների փոխանակման հարցերով համակարգող, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:



Նախապես նշվում էր, որ այդ պաշտոնի ստեղծման համար հիմք է ծառայել Ռուսաստանի մասին տվյալների հավաքագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը: Սակայն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները պնդում են, որ տեղակատվության փոխանակման համակարգողը կօգնի ահաբեկչության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու հարցում: