Հեռախոսային սպառնալիքների պատճառով տարհանել են Ուրուգվայի նախագահի նտավայրը

Հեռախոսային սպառնալիքների պատճառով տարհանել են Ուրուգվայի նախագահի նտավայրը

Ուրուգվայի նախագահի պաշտոնական նստավայրից և նրա հարևանությամբ գտնվող քոլեջից բոլոր մարդիկ տարհանվել են 911 հեռախոսահամարին կատարված զանգերի և սպառնալիքների պատճառով, հայտնում է Subrayado պորտալը: 



Անծանոթ տղամարդը խոսել է իսպաներեն, սակայն օտարերկրացու նկատելի ակցենտով: Նա սկզբում հայտարարել է, որ ռումբ է տեղադրել նախագահական նստավայրում, իսկ երկրորդ զանգով էլ տեղեկացրել, որ պայթյունի վտանգ կա նաև «Սան Պաբլո» քոլեջում:



Մարդկանց տարհանելուց հետո նշված շենքերում ռումբի և պայթուցիկի որոնոմներ են սկսվել, որոնց արդյունքում ռումբ կամ կասկածելի այլ առարկաներ չեն հայտնաբերվել: