Վախճանվել է Մուհամեդ Ալին

Վախճանվել է Մուհամեդ Ալին

 



Կյանքի 74-րդ տարում վախճանվել է բոքսի լեգենդ, օլիմպիական չեմպիոն, «Տարվա բոքսյոր» կոչման հնգակի անվանակիր Մուհամեդ Ալին: Այս մասին հաղորդում է NBC հեռուստատեսությունը: Լեդենգար մարզիկը վախճանվել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ շնչառական խնդիրների պատճառով: Վերջինս ունեցել է նաեւ Պարկինսոնի հիվանդություն:



Մուհամեդ Ալիի մահվան լուրը հաստատել են նաեւ վերջինիս ընտանիքի անդամները: Հաղորդվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա Քենթուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Ալին իր կարիերան ավարտել է 1984-ին: Նույն տարում էլ ի հայտ են եկել առողջական խնդիրները, եւ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն: Վերջին անգամ հոսպիտալացվել է 2015-ի հունվարին: Կարիերայի ընթացում ունեցել է 61 մրցամարտ, որից հաղթել է 56-ը, ընդ որում` 37-ը նոկաուտով: Աշխարհի եռակի չեմպիոնը 1999-ին ճանաչվել է «Դարի մարզիկ»: