Տաշիրի ողբերգական վթարից մեկ տարի անց. հարազատները մեքենան թաղել են դեպքի վայրում (ֆոտոշարք)

Տաշիրի ողբերգական վթարից մեկ տարի անց. հարազատները մեքենան թաղել են դեպքի վայրում (ֆոտոշարք)

Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը Հայաստանը ցնցեց Լոռիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրը, որի ժամանակ մեքենայում ողջ-ողջ այրվեցին 7 երիտասարդ տղաներ: Դեպքը տեղի էր ունեցել գիշերը ժամը 0:30-ի սահմաներում՝ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Սեմյոնովկա գյուղի սկզբնամասում: Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել էին մեքենայի մեջ:



Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը, Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանություններն ու ոչ միայն:



Մոխրացած դիերից երկուսը մեքենաներից դուրս էին բերվել հատուկ տեխնիկայի գործադրմամբ: Իսկ մեքենան, որում գտնվում էր ևս 5 հոգու մարմիններ, տեղափոխվել էր Ստեփանավանի դիահերձարանի տարածք, որտեղ էլ համապատասխան մասանագետները մասնատել էին դիերն ու դուրս բերել մեքենայից: Տեղում հավաքվածները դեռ մեկ տարի առաջ ասում էին, որ մահացած երիտասարդները վանք էին մեկնում և վերադարձի ճանապարհի ինչ-որ կենդանի էր դուրս եկել մեքենայի դիմաց, որի հետ բախումից խուսափելով եղել էր ողբերգականը վթարը:



Զոհված տղաներն էին Տաշիր քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանը, 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյանը, 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը, Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունի Բալյանը:



22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի վարորդի որդին է, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանի հայրն էլ ոստիկանության Տաշիրի բաժնում անձնակազմի գծով տեղակալն է, իսկ Գևորգ Պողոսյանի հայրը աշխատում է ԱԱԾ-ում, երիտասարդը դեպքից մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Մահացածներից 4-ը Մեծավանի գյուղից էին, 3-ը ապրում էին Տաշիրում, մեկը՝ Մեծավանում: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը ամիսներ տեւած քննությունից հետո կարճել էին:  Ի դեպ, դեպքից ամիսներ անց էլ հարազատները ամբողջովին մոխրակույտի վերածված Volkswagen Touareg ավտոմեքենան «թաղել» են վթարի վայրում:



Ալեն Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի