Գյումրիում ավտովթարից 6 մարդ է տուժել

Գյումրիում ավտովթարից 6 մարդ է տուժել

Երեկ՝ ժամը 22-ի սահմաններում, Գյումրու կենտրոնական խաչմերուկներից մեկի մոտակայքում խոշոր ավտովթար է գրանցվել, որի հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ միմյանց  են բախվել երկու մեքենաներ, որոնցից մեկում 4, մյուսում 2 ուղևոր է եղել: Մեքենաներից մեկի ուղևորները ընտանիքի անդամներ են:



Իսկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղեկացրին, որ հունիսի 5-ին, ժամը 22:15-ին, 
բժշկական կենտրոն են ընդունվել ՃՏՊ-ի հետեւանքով տուժած քաղաքացիներ՝ Գյումրու բնակիչներ 1991թ ծնված Ա.Վ.-ն՝ դեմքի սալջարդով, 1978թ-ին ծնված Ա.Գ.ն՝ բազմակի կոտրվածքներով, 1977թ-ին ծնված Ա.Հ.-ն ՝ ողնաշարի կոտրվածքով, 1990թ-ին ծնված Ա.Մ.-ն.՝ բազմակի սալջարդերով: Տուժողների վիճակը գնահատվում է բավարար եւ միջին ծանրության: Իսկ 1957 թ–ին ծնված Ս. Խ.-ին եւ 1983թ-ին ծնված Գ. Մ.-ին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն:



Արևիկ Հակոբյան, Գյումրի