ԱՄՆ-ն ավիակիր ռազմանավեր է տեղափոխել Միջերկրական ծով

ԱՄՆ-ն ավիակիր ռազմանավեր է տեղափոխել Միջերկրական ծով

Ամերիկյան ռազմածովային ուժերը Միջերկրական ծով են տեղափոխել Dwight D. Eisenhower ավիակիր ռազմանավը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, արդեն իսկ Միջերկրականի ավազանում է գտնվում եւս մեկ ավիակիր ռազմանավ` Harry Truman-ը, որը ռմբահարում է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ դիրքերը: Նոր ավիակիր ռազմանավը փոխարինելու է Harry Truman ռազմանավին, որը ութամսյա գործողություններից հետո վերադառնալու է Միացյալ Նահանգներ: