«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը իրազեկված չէ՞ զինուժի իսկական հնարավորությունների մասին

«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը իրազեկված չէ՞ զինուժի իսկական հնարավորությունների մասին

«Ժողովուրդ»-ը գրում է «Մեր տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում: Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի եւ Արցախի իշխանություններին քննադատել էր եւ նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ: Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, եւ հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի եւ հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, եւ իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների` 1995-1999 թվականների տվյալների վրա»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: