Պուտինն ու Էրդողանը չափազանց նման են իրար, որպեսզի կարողանան հաշտվել. Radio Free Europe-ի անդրադարձը. մաս առաջին

Պուտինն ու Էրդողանը չափազանց նման են իրար, որպեսզի կարողանան հաշտվել. Radio Free Europe-ի անդրադարձը. մաս առաջին

«Եվ Վլադիմիր Պուտինը, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսնում են իրենց սեփական վերածնյալ երկրների ղեկավարի պաշտոններում: Երբ Անկարան խփեց ռուսական ինքնաթիռը, Պուտինը պահանջեց, որպեսզի ներողություն խնդրի անձամբ Էրդողանը: Երկու պետություններն էլ այժմ գնում են դեպի հաշտության, չնայած այդ ընթացքը չափազանց դանդաղ է: Սակայն պարզ է, որ երկու լիդերներն էլ ունեն բարդ բնավորություն եւ այդ առումով նման են իրար»,-գրում է Radio Free Europe-ը:



«Ռուսական Су-24-ի կործանումից հետո Ռուսաստանը մի շարք պատժիչ սանկցիաներ սկսեց կիրառել Անկարայի դեմ, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում: Երկու կողմերում էլ սովորաբար միմյանց հանդեպ լոյալ տրամադրված լրատվամիջոցները միաժամանակ ներկվեցին ազգայնական գույներով եւ սկսեցին թողարկել լուրեր՝ հակառակ կողմին թիրախավորելով: Շատերն այն ժամանակ լուրջ մտավախություն ունեին, որ կարող է այս առճակատումը վերաճեր ռազմական հակամարտության, եւ ավելին՝ ժամանակ առ ժամանակ նկատվում են միտումներ, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերադառնալ նախնական վիճակին»,- կարծիք է հայտնում Radio Free Europe-ի մեկնաբան Աբբաս Ջաքվադին: Ըստ նրա, երկու կողմերն էլ հասկանում են, որ հաշտվել, այնուհանդերձ, պետք է, սակայն հասկանալն ավելի հեշտ է, քան բուն հաշտվելը: Այժմ ամեն ինչ կախված է հենց երկու լիդերներից` Պուտինից եւ Էրդողանից, ովքեր յուրքանչյուրն էլ իր երկրում ստեղծել է սեփական անձի իշխանության համակարգը: