Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից

Երթևեկության համար այլևս ոչ պիտանի դարձած Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի նորոգման աշխատանքները կսկսվեն օգոստոսի մեկից: Լոռու մարզպետարանից Hraparak.am-ին հայտնեցին, որ աշխատանքի մեկնարկի հետ կապված խորհրդակցություն է անցկացվել մարզպետի մոտ՝ կապված հնարավոր խնդիրների ու բարդությունների հետ:
Արթուր Նալբանդյանը հայտնել է, որ Վանաձորն ու հարակից մի քանի գյուղերը սնուցող Նովոսելցովոյի ջրագիծը անցնում է նշված ճանապարհով, որի նորոգման ժամանակ ջրագիծը հնարավոր է վնասվի, պատասխանատուները հավաստիացրել են՝ խմելու ջրի ջրագիծը պաշտպանելու, վնասվելուց զերծ պահելու նպատակով շինաշխատանքների ընթացքում լուրջ միջոցառումներ կիրականացվեն: Անդրադարձ է կատարավել նաև շինաշխատանքների ընթացքում շրջանցիկ ճանապարհահատվածի գործարկման անհրաժեշտությանը: Հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կազմել առաջարկություների փաթեթ, որը կօգնի շինաշխատանքների ընթացքում խնդրահարույց հատվածում խնդիրները նվազագույնի հասցնելու համար:



Մինչդեռ վարորդները, սակայն, թերահավատորեն են մոտենում` նշելով, որ ճանապարհի նորոգման ու բարեկարգման աշխատանքները դեռ մայիսի մեկից էր նախատեսվում սկսել: