Հրամանատարական հավաքներ` Արցախում

Հրամանատարական հավաքներ` Արցախում

ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` օգոստոսի 2-5-ը, հանրապետության զինված ուժերի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ:



Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար: