«Ժողովուրդ». Բալասանյանի դիրքերը ավելի խոցելի են դառնում

«Ժողովուրդ». Բալասանյանի դիրքերը ավելի խոցելի են դառնում

«Ժողովուրդը» գրում է. «Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու անդամի ընտրությունների քարոզարշավի ընթացքին զուգահեռ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքերը ավելի խոցելի են դառնում: Բանն այն է, որ գյումրեցիները, երբ տեղեկանում են, որ նա ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով է մասնակցում, գործող քաղաքապետի օգտին քվեարկելուց կտրականապես հրաժարվում են: Այսինքն՝ քարոզարշավը ակնհայտ ընդդեմ Բալասանյանի է ընթանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանը վերջին օրերին ՀՀԿ-ական ամենատարբեր շրջանակների խնդրում է օգնել իրեն, անգամ փորձել է Հովիկ Աբրահամյանից աջակցություն խնդրել, երբ նա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս է եղել: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Հովիկ Աբրահամյանը մինչեւ քարոզարշավի սկսվելը հրաժարական տվեց իր պաշտոնից: Ըստ լուրերի՝ նախկին վարչապետն արդեն մի քանի օր է՝ Դուբայում է, եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնա: Բայց, ամեն դեպքում, մեկ բան ակնհայտ է՝ Բալասանյանն այլեւս չի կարող նրանից օգնություն ակնկալել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: