Ուկրաինայի նախկին վարչապետի շենքում անջատել են տաք ջուրը

Ուկրաինայի նախկին վարչապետի շենքում անջատել են տաք ջուրը

Շենքում, որտեղ գտնվում է նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի բնակարանը, պարտքերի պատճառով անջատել են տաք ջուրը: Բազմաբնակարան շենքը գտնվում է Կիևի էլիտար շրջաններից մեկում, տեղեկացրել է «24» հեռուստաալիքը:



Հեռուստաընկերության լրագրողները որոշել են այցելել նախկին վարչապետին, բայց նրան տանը չեն գտել և բավարարվել են բնակիչների հետ զրույցներով: Վերջիններս էլ բողոքել են, որ արդեն 2 ամիս է ապրում են առանց տաք ջրի:



Պեչորսկայա հրապարակում գտնվող շենքն արդեն մի քանի միլիոն գրիվնա է պարտք կոմունալ վճարումների գծով:



Հիշեցնենք, որ Արսենի Յացենյուկը գլխավորել է ուկրաինական կառավարությունը 2014-2016 թվականներին և հրաժարական տվել Գերագույն ռադայի ճնշման տակ: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Վլադիմիր Գրոյսմանը: