Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը. մաս երրորդ

Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը. մաս երրորդ

Թուրքական Հանրապետությունը, որը ստեղծեց Քեմալ Աթաթյուրքը, իրականում մի նախագիծ էր, որի նպատակն էր փոխարինել պատմականորեն սնանկացած Օսմանյան կայսրությանը եւ փրկել գոնե փլուզված կայսրության միջնաբերդը: Սա հասկանում էին այն ժամանակ, երբ հոգեվարքի վերջին շնչում էր Օսմանյան պետությունը, հասկանում էին հաջորդող տասնամյակներին եւ հասկանում են նաեւ այսօր: Միաժամանակ նաեւ հասկանում են այսօր նաեւ այն, որ այդ նախագիծը, գուցե, հուլիսյան դեպքերով ցույց տվեց իր սնանկությունը` հատկապես, երբ հաշվի ես առնում այն իրողությունը, որ եվրոպական ճանապարհը ամեն դեպքում քրիստոնյա աշխարհի անցած ճանապարհն է, որը խիստ տարբեր է մուսուլմանական աշխարհից: Եթե անկեղծ լինենք, Թուրքիան իր սոցիալական եւ մշակութային, ժողովրդագրական- տնտեսական եւ մյուս բնութագրիչներով զարգացած իսլամական պետություն է: Օրինակ` այստեղ շարունակվում է բարձր մնալ ժողովրդագրական աճը, որը հատուկ է իսլամական երկրներին: Օրինակ` 2005-ին Թուրքիայի բնակչությունը 70 միլիոն էր, այս տարի այն կհատի 80 միլիոնի սահմանը:



Ինքնին հասկանալի է, որ բնակչության թվաքանակի նման սրընթաց աճն ապահովվում է հիմնականում երկրի աղքատ շրջանների բնակչության հաշվին, որոնք ավելի են խորացած իսլամական ավանդույթների մեջ եւ ապրում են մեծ նահապետական ընտանիքներում: Արդեն իսկ ժողովրդագրական ֆակտորը Թուրքիայի եվրոպականացման մոդելը դարձնում է անբնական, քանի որ թույլ է տալիս տեսնել, որ եվրոպացի-թուրք կարող են լինել միայն առնվազն երեք մեծ քաղաքների կրթված բնակչությունը, որոնք մեծավ մասամբ կտրված են իրենց իսկ արմատներից եւ այդպիսով նաեւ հանդիսանում են բացարձակ փոքրամասնություն ավանդապաշտ խավի համեմատությամբ: Հենց այս երկու հանգամանքները` գերբնակեցվածությունն ու աղքատությունը հնարավոր է, որ արգելակեն կամ նույնիսկ ամբողջողվին չեղարկեն թուրքական պետության արդիականացման ու եվրոպականացման նույնիսկ աթաթյուրքյան տեսլականը:



sovsekretno.ru
Անտոն Կրիվենյուկ
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի