Գյուղ, որն ունի հերոսական անցյալ

Գյուղ, որն ունի հերոսական անցյալ

Այսօր հանրապետության տարբեր համայքներում տեղի ունեցան միջոցառումներ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված: Անմասն չմնած նաեւ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքը: Անկախության 25-ամյակի միջացառման հետ մեկտեղ աղավնաձորցիները հարգանքի տուրք մատուցեցին իր կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդու՝ «Ալաշկետ» ջոկատի հրամանատար Զարզանդ Դանիելյանի հիշատակին: Այսօր նա կդառնար 55 տարեկան:



Աղավնաձոր համայնքի ղեկավար Մխիթար Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը շատ հերոսներ է ծնել, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի. «Մեր գյուղն ունի հերոսական անցյալ: Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը չեն վերադարձել: Իսկ արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդները կազմավորեցին «Ալաշկերտ » ջոկատը, որի հրամանատարն է եղել Զարզանդ Դանիելյանը:



«Ալաշկերտ» ջոկատը մինչեւ հրադադարի կնքումը տարբեր մասերում մասնակցել է պայքարի եւ 1991թ. Գետաշենում հերոսաբար զոհվեց Զարզանգ Դանիելյանը: Ամեն տարի սեպտեմբերի 21-ին մեծ շուքով տոնում ենք անկախության օրը եւ մեր հերոսի ծննդյան օրը: Այս տարի էլ բացառություն չէր, անկախության 25 ամյակն էր եւ Զարզանդ Դանիելյանի 55 –ամյակը: Նրա պատվին համայնքում հուշարձան կառուցվեց, ինչպես նաեւ դպրոցը անվանակոչել ենք հերոսի անունով: Մեր գյուղին Արցախյան ազատամարտում եւս երկու աղավնաձորցիներ անմահացան՝ Անդրանիկ Խաչատրյանը եւ Արթուր Պետրոսյանը»,- ասաց Մխիթար Դանիելյանը:



Մխիթար Դանիելյանից հետաքրքվեցինք նաեւ համայնքում իրականացվող աշխատանքներից: Տարիներ շարունակ համայնքում աղբահանություն չի կատարվել, ինչպես նաեւ չի գործում գյուղի մանկապարտեզ: Թե ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս խնդիրների լուծման ուղղությամբ, գյուղապետն ասաց. «Այս տարի մոտ 900 հազար դրամի աղբամաններ ենք գնել տեղադրել համայնքում: Եթե կարողացանք նաեւ աղբահանության մեքենա գնել համայքնում այդ խնդիրը կարելի է ասել լուծված կլինի: Իսկ աշխատանքներ պարբերաբար կատարվում են համայնքում: Այս տարի նախատեսել ենք երկրոդական փողոցի գիշերային լուսավորության հարցը լուծել, իսկ մանկապարտեզը գրեթե պատրաստ է շահագործման, դեռ աշխատանքներ կան, հուսով ենք մյուս տարի գյուղի երեխաները կայցելեն մանկապարտեզ»,- եզրափակեց Մխիթար Դանիելյանը:



Նելլի Կարապետյան