«Ժողովուրդ». Ինչո՞ւ էր Շավարշ Քոչարյանը շտապում նախագահական

«Ժողովուրդ». Ինչո՞ւ էր Շավարշ Քոչարյանը շտապում նախագահական

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու: Ուստի, ուշագրավ էր, թե նրա տեղակալն ինչու էր ժամանել Բաղրամյան 26: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե Շավարշ Քոչարյանի՝ նախագահական այցելելու առիթը եւ նպատակը ինչն է եղել: «ԱԳ փոխնախարարները պարբերաբար այցելում են ոչ միայն նախագահի նստավայր, այլեւ կառավարություն, այլ գերատեսչություններ. դա մեր աշխատանքի հետ է կապված»,- պատասխանեց Բալայանը: «ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Շավարշ Քոչարյանը նախագահական էր գնացել Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ԱԳՆ վերջին շաբաթվա գործունեության արդյունքները Սերժ Սարգսյանին ներկայացնելու, Բալայանը պատասխանեց. «Չեմ տիրապետում: Հնարավոր է՝ խորհրդատվություն է եղել որեւիցե հարցով»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: