Լրագրային շանսոն. Առաջ, Հայաստան

Լրագրային շանսոն. Առաջ, Հայաստան

Վերջին մեղքս էր: Իմ պարտքն էի համարել Հ1-ին քննադատել «Ամենակարող երգիչ» ծրագրի համար, բայց մեկ լրիվ օր չանցած՝ Սերժ Սարգսյանը գնաց Հ1 և շնորհակալություն հայտնեց Ռուբիկ Ջաղինյանին՝ կատարած աշխատանքի համար:



-Ռուբիկ ջան,առաջ,- ասաց նախագահը:



***



Բաղրամյան 26-ում զանգ է ստացվում, որ Էջմիածնում անհայտ անձինք ավագանու թեկնածուի են առևանգել և մի լավ տփել:



Քիչ անց գեներալ Մանվելի հեռախոսին զանգ է գալիս.



-Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, Մանվել ջան, առաջ...



***



Սարգսյանների ընտանիքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկությունն ամենածանրը Ռիտա Սարգսյանն է տարել:



Նկատելով այդ՝ ընտանիքի գլխավորն ասել է.



-Լոխ լավ կինի, Ռիտա ջան, առաջ...



***



ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը զայրացած դիմում է ԳՄ անդամներին.



- Վերջին անգամ եմ ձեզ հարցնում՝ որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը... ըըըը... Հովիկ Աբրահամյանը... Լռո՞ւմ եք, ես ձեզ լռել ցույց կտամ, առաջ...



Էդիկ Անդրեասյան